Up
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ


2026 թվականի մարտի 2-ից ապրիլի 30-ը կատարե՛ք գնումներ Երևան Տոնավաճառի խանութ-սրահներից և ստացե՛ք հնարավորություն մասնակցելու խաղարկությանը:

Խաղարկվելու է Changan X5 Plus էլեկտրական ավտոմեքենա և 10 հատ iPhone 17:

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել նվազագույնը 10 000 ՀՀ դրամի գնում և ներկայացնել ՀԴՄ կտրոնը Երևան Տոնավաճառի տեղեկատու բաժին, որտեղ մեր աշխատակիցները, ՀԴՄ կտրոնները վերցնելուց և հաճախորդի անձնական տվյալները գրանցելուց հետո, կտրամադրեն խաղարկության կտրոն:

• 40 000 ՀՀ դրամը գերազանցող ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում գնորդը կարող է ստանալ ոչ ավել, քան խաղարկության 4 կտրոն: Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ կտրոնները մնում են տեղեկատու բաժնում։

• Մինչև խաղարկության ավարտը մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում՝ նրան տրամադրված խաղարկության կտրոնը կճանաչվի անվավեր: Խաղարկության ավարտից հետո ՀԴՄ կտրոնները վերադարձի ենթակա չեն։

Խաղարկության կտրոն ստանալու վերջնաժամկետն է՝ 30.04.2026թ., ժամը՝ 20:00-ն:

Խաղարկությունը տեղի կունենա 2026թ. մայիսի 2-ին՝ ժամը 15:00-ին Երևան Տոնավաճառի բակային հատվածում։

• Հաղթող մասնակիցը մրցանակը ստանալու համար պետք է ներկա գտնվի խաղարկությանը, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը և խաղարկության կտրոնը։ Հակառակ դեպքում տվյալ շահող կտրոնը կհամարվի անվավեր:

• Երևան Տոնավաճառի աշխատակիցների և վարձակալների, ինչպես նաև նրանց առաջին կարգի բարեկամների մասնակցությունը խաղարկությանն արգելվում է։

02.03.2026
Այլ նորություններ