Up
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Կատարե՛ք գնումներ Երևան Տոնավաճառից և ստացե՛ք հնարավորություն շահելու 3 հատ Toyota Corolla և 10 հատ iPhone 13։

Խաղարակությանը մասնակցելու համար հարկավոր է կատարել նվազագույնը 5 000 ՀՀ դրամի գնում, ներկայացնել ՀԴՄ կտրոնները Երևան Տոնավաճառի տեղեկատու և ստանալ մասնակցության կտրոն:

Կարևոր պայմաններ

· Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ խաղարկության անսահմանափակ քանակությամբ կտրոններ:

· Ներկայացվող մեկ ՀԴՄ կտրոնի նվազագույն արժեքը պետք է լինի 1 000 ՀՀ դրամից ոչ պակաս:

· 20 000 ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում գնորդը կարող է ստանալ ոչ ավել, քան խաղարկության 4 կտրոն:

· Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ կտրոնները մինչև խաղարկության ավարտը մնում են տեղեկատու բաժնում և կարող են ետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո՝ խաղարկության մասնակցի պահանջով: Մինչև խաղարկության ավարտը մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:

· Մրցանակը ստանալու համար հաղթող ճանաչված մասնակիցը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոնը:

· Երևան Տոնավաճառի աշխատակիցների, ինչպես նաև վարձակալների և նրանց առաջին կարգի բարեկամների մասնակցությունը խաղարկությանն արգելվում է:

Խաղարկությանը մասնակցելու վերջնաժամկետի ու ամփոփման մասին տեղեկությունը կտրամադրվի մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջի և հաղորդագրության միջոցով։

01.10.2022
Այլ նորություններ