Up
ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՂԱՐԿՈւԹՅՈւՆ

Դեկտեմբերի 9ից մինչև հունվարի 7-ը կատարե՛ք գնումներ  Երևան Տոնավաճառից և ստացե՛ք հնարավորություն շահելու A դասի Mercedes-Benz ավտոմեքենա, 3 հատ iPhone 13 և 10 հատ 50,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր:

Խաղարակությանը մասնակցելու համար հարկավոր է կատարել նվազագույնը 5 000 ՀՀ դրամի գնում, ներկայացնել ՀԴՄ կտրոնները Երևան Տոնավաճառի տեղեկատու և ստանալ մասնակցության կտրոն:

Կարևոր պայմաններ

·         Յուրաքանչյուր մասնակից կարող է ստանալ խաղարկության անսահմանափակ քանակությամբ կտրոններ:

·         Ներկայացվող մեկ ՀԴՄ կտրոնի նվազագույն արժեքը պետք է լինի 1 000 ՀՀ դրամից ոչ պակաս:

·         20 000 ՀՀ դրամը գերազանցող միանվագ ՀԴՄ կտրոններ ներկայացնելու դեպքում գնորդը կարող է ստանալ ոչ ավել, քան խաղարկության 4 կտրոն:

·         Խաղարկության կտրոններ ստանալու վերջնաժամկետն է 2022թ. հունվարի 7-ը:

·        Խաղարկությանը մասնակցող բոլոր ՀԴՄ կտրոնները մինչև խաղարկության ավարտը մնում են տեղեկատու բաժնում և կարող են ետ վերադարձվել միայն խաղարկության ավարտից հետո՝ խաղարկության մասնակցի պահանջով: Մինչև խաղարկության ավարտը մասնակցի կողմից ՀԴՄ կտրոնը հետ պահանջելու և ստանալու դեպքում  նրան տրամադրված նախկին կտրոնը անվավեր է ճանաչվում:

·         Մրցանակը ստանալու համար հաղթող ճանաչված մասնակիցը պետք է անձամբ ներկա գտնվի խաղարկությանը և ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և խաղարկության կտրոնը:

·         Երևան Տոնավաճառի աշխատակիցների, ինչպես նաև վարձակալների և նրանց առաջին կարգի բարեկամների մասնակցությունը խաղարկությանն արգելվում է:

Խաղարկությունը տեղի կունենա 2022թ. հունվարի 8-ին՝ ժամը 14:00-ին, Երևան Տոնավաճառի բակային հատվածում

08.01.2022
Այլ նորություններ